Վաշինգտոնում Սպիտակ տան անվտանգության ծառայությունը ժամանակավորապես տարհանել է նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցներին, քանի որ համալիրի տարածքում օտար անձ է հայտնվել: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Ներկայում ընթացնում են միջադեպի հանգամանքների պարզման աշխատանքները: Հայտնի է, որ չարագործը վազելով հասել է մինչև նստավայրի գլխավոր մուտքը, և միայն այնտեղ նրան կարողացել են ձերբակալել:
Պարզվել է, որ իրավախախտը Տեխաս նահանգի Կոպերաս Քոուվ բնակավայրի բնակիչ 42-ամյա Օմար Գոնզալեսն է: Ձերբակալության ժամանակ նա վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:
Հարկ է նշել, որ նախագահական շարասյունը Մերիլենդ նահանգի Քեմփ Դևիդ կեցավայր էր մեկնել միջադեպից րոպեներ առաջ: