տուն Քաղաքական Միջազգային Օբաման Մոսկվայի հետ երկարատև խաղ է սկսել. Boston Globe

Օբաման Մոսկվայի հետ երկարատև խաղ է սկսել. Boston Globe

121
0

U

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի հետ երկարատև խաղ է սկսել, գրում է ամերիկյան The Boston Globe պարբերականը: Թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայի հետ հարաբերությունների նոր ուղի դուրս գալու ամերիկացի առաջնորդի փորձերը ձախողվել են, և նա այժմ վարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի «ագրեսիվ հավակնությունները» զսպելու քաղաքականություն:

Արևմուտքի նախորդ քայլերի շուրջ բազմաթիվ հարցեր անպատասխան են մնացել, օրինակ՝ արդյո՞ք արևմտյան երկրները սխալվել են Ռուսաստանի դերը թերագնահատելով, արդյո՞ք պետք էր ՆԱՏՕ-ն այդքան արևելք տարածել:

Վաշինգտոնի երկարաժակետ խաղը կայանում է նրանում, որպեսզի Մոսկվային զսպի պատժամիջոցներով և քաղաքական դաշինքներով՝ պատրաստ պահելով նաև զինուժը: Այս հարցում Օբամային զգալիորեն օգնում է նավթի գների անկումը, քանի որ ռուսական տնտեսությունը թմրամոլի պես կախված է նավթի ասեղից:

Թերթը համոզմունք է հայտնում, որ Մոսկվան այլևս չի վերադարձնի Ղրիմը, սակայն նրան դեռ հնարավոր է հաղթել Ուկրաինայի արևելքում և հետխորհրդային մյուս հանրապետություններում: Միաժամանակ, սակայն, պետք է խուսափել հարաբերությունների այնպիսի սրացումից, որը գրանցվել էր, օրինակ, նախագահ Հարի Թրումենի պաշտոնավարման ընթացքում: