տուն Քաղաքական Միջազգային Օբաման ՄԱԿ-ում կներկայացնի իսլամիստների հետ համագործակցողներին ճամփորդելու իրավունքից զրկելու բանաձև

Օբաման ՄԱԿ-ում կներկայացնի իսլամիստների հետ համագործակցողներին ճամփորդելու իրավունքից զրկելու բանաձև

119
0

170762_irak_1

Բարաք Օբաման պատրաստվում է  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացնել բանաձև, որի համաձայն այն անձինք, ովքեր կապ ունեն ծայրահեղական խմբավորումների հետ, կզրկվեն աշխարհով տեղափոխվելու իրավունքից: Այն երկրները, որոնք «անլուրջ վերաբերմունք» կցուցաբերենч պատժամիջոցների կենթարկվեն: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Նույն աղբյուրի համաձայն` բանաձևի ընդունումը թույլ կտա «կանխել մարդկանց հավաքագրումն ու մասնակցությունը իսլամիստական խմբավորումներին», որոնք ահաբեկչական վտանգ են ներկայացնում: Բանաձևը նաև կարող է պարտադրել ՄԱԿ-ի անդամ երկրներին համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել և պատասխանատվության ենթարկել ահաբեկչական խմբավորումներում ներգրավվածների համար: