ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կհանդիպի այդ երկրի նորընծա թագավոր Սալման իբն Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդի հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Օբաման կրճատել է Հնդկաստանի իր եռօրյա ուղևորության ծրագիրը Էր-Ռիյադ այցելելու համար, որպեսզի ցավակցություն հայտնի այդ երկրի վեցերորդ միապետ Աբդալլահի մահվան կապակցությամբ։ Օբամայի պատվիրակության կազմում են լինելու նախկին երկու պետքարտուղարներ։ Սաուդյան Արաբիա Օբամայի այցելությունը կտևի մոտ 4 ժամ։