տուն Լուրեր Օբաման կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հարևան երկրներին վախեցնելը

Օբաման կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հարևան երկրներին վախեցնելը

130
0

U.S. President Obama gestures as he speaks during the closing news conference of the Nuclear Security Summit in The Hague

Ռուսաստանը պետք է համագործակցի աշխարհի հետ, այլ ոչ թե վախեցնի իր հարևաններին, «РБК»-ի փոխանցմամբ նման  հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նա շեշտել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Մոսկվան կատարի ուկրաինական խնդրի շուրջ Մինսկում ձեռք բերված համաձայնությունները:

«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կհասկանա, որ իսկական մեծությունը ոչ թե հաևաններին վախեցնելն է, այլ աշխարհի հետ համագործակցելը»,- ընդգծել է Օբաման, ապա հավելել, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, բայց «Ուկրաինայի դեմ ագրեսիան սպառնալիքի տակ է դնում Սառը պատերազմից հետո ձեռք բերված առաջընթացը»: