տուն Քաղաքական Միջազգային Օբաման կոչ է արել բոլոր երկրներին՝ կրճատել վտանգավոր արտանետումների քանակը

Օբաման կոչ է արել բոլոր երկրներին՝ կրճատել վտանգավոր արտանետումների քանակը

58
0

Barack-Obama

Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել բոլոր երկրներին՝ կրճատել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նրա խոսքերով՝ համատեղ ջանքերը թույլ կտան արդյունավետ պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ։ Նա հիշեցրել է, որ կլիմայական փոփոխությունների ազդեցությունն առաջին հերթին իրենց վրա են զգում այն երկրները, ուր արտանետումները փոքր թիվ են կազմում։

«Մենք ընդունում ենք, որ բացասական դերակատարություն ենք ունեցել այս խնդրի առաջացման հարցում։ Մենք պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցողի համար և պետք է պայքարենք կլիմայի փոփոխության դեմ։ Մենք մեր ներդրումը կունենանք այդ հարցում և կօգնենք զարգացող երկրներին։ Սակայն մենք կհաջողենք միայն այն դեպքում, եթե մեր ջանքերին միանա յուրաքանչյուր ազգ՝ լինի դա զարգացող, թե զարգացած։ Ոչ ոք չի կարող խուսափել պատասխանատվությունից», — ասել է ԱՄՆ նախագահը։