Բարաք Օբաման NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ հավասարապես «սիրում է» և իր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և փոխնախագահ Ջոզեֆ բայդենին։
Քլինթոնն ու Բայդենը համարվում են 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուները։ Սակայն նրանք առայժմ չեն հայտնել առաջադրվելու մասին։
Օբաման հարցազրույց է տվել Սուպեր Բոուլի եզրափակչի ժամանակ։ Սակայն լրագրողը ծուղակ էր նախապատրաստել ԱՄՆ նախագահի համար՝ վերջում տալով «Քլինթո՞ն, թե՞ Բայդեն» հարցը։ «Երկուսին էլ սիրում եմ, չկարողացաք ինձ խուճապի մատնեիք», — ասել է նախագահը։