ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի Հիրոսիմայի հուշահամալիր, որը նվիրված է ամերիկացիների կողմից ատոմային ավիահարվածների զոհերի հիշատակին, հաղորդում է ճապոնական Nikkei-ն՝ հղում անելով ամերիկյան կառավարության իրենց աղբյուրներին:
Նշվում է, որ Օբամայի այցը հուշահամալիր տեղի կունենա « Մեծ յոթնյակի» հանդիպումից հետո, սակայն թե ամերիկյան, թե ճապոնական կողմից դեռ պաշտոնական հաստատում կամ հերքում չկա:
Նշենք, որ այս տարի ապրիլին, պատմության մեջ առաջին անգամ, զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր էր այցելել ԱՄՆ պետքարտուղարը: Այցից հետո Ջոն Քերին ասել է, որ երբեք չի մոռանա այն ամենն ինչ նա այնտեղ տեսել է: