տուն Լուրեր Օբաման կատակել է Ադրբեջանի վերաբերյալ

Օբաման կատակել է Ադրբեջանի վերաբերյալ

117
0

9f236c01-b3a6-4a66-b77b-2a584270f0cd

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քամահրական կատակ է արել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին` մասնավորապես Միսս Ադրբեջանի հետ հանդիպելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակացությունը` Օբաման լրագրողների հետ ամենամյա հանդիպման ժամանակ սկսել է կատակել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հասցեին: Նա նշել է, որ իրեն հիասթափեցրել է ընդունելությանը Թրամփի բացակայությունը:

«Հնարավոր է, որ այս երեկույթը չափազանց անճաշակ է Դոնալդի համար: Հավանաբար, նա այժմ ճաշում է իր տանը և Twitter-ում վիրավորանքներ է գրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին»,- նշել է Օբաման:

Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ հենց Հանրապետական կուսակցության անդամները քննադատում են Թրամփին:

«Նրանք (հանրապետականները) ասում են, որ Թրամփը չունի փորձ արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի նախագահ դառնա: Հանուն արդարության պետք է ասել, որ նա տարիներ է անցկացրել` հանդիպելով ամբողջ աշխարհի առաջնորդների` Միսս Շվեդիայի, Միսս Արգենտինայի, Միսս Ադրբեջանի  և այլոց հետ»,- ծաղրել է Օբաման` նկատի ունենալով, որ ամերիկացի միլիարդատիրոջն է պատկանում «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի անցկացման իրավունքը:

Օբաման նաև ակնարկել է, որ ամենայն հավանականությամբ ԱՄՆ նախագահ կդառնա իր կուսակից, Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: