տուն Լուրեր Օբաման ԻՊ ոչնչացումն առաջնահերթություն է հռչակել

Օբաման ԻՊ ոչնչացումն առաջնահերթություն է հռչակել

162
0

obama-best-1024x664

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «Իսլամական պետության» ոչնչացումը համարում է առաջնահերթ խնդիր: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի հանդուրժելու, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերահսկում է Իրաքի Մոսուլ և Ռաքքա քաղաքները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ի ղեկավարը կարևորել է ամերիկյան ռազմական հրամանատարության և հատուկ ջոկատայինների գործողությունների էլ ավելի արդյունավետ համակարգումը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն քննարկում է Սիրիայում իր հատուկ նշանակության զորքերի ավելացման հնարավորությունը` նպատակ ունենալով մեծացնել ԻՊ-ի դեմ պայքարի արդյունավետությունը: