տուն Լուրեր Օբաման հրաժարվել է հանդիպել Էրդողանին

Օբաման հրաժարվել է հանդիպել Էրդողանին

98
0

b61f1da09ce07f34df2707f52528619a__660x

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ ԱՄՆ ղեկավարը հրաժարվել է միանալ Էրդողանին Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողության ժամանակ:

«Էրդողանին վաշինգտոնյան այցի ընթացքում չհանդիպելու որոշումը չպետք է որպես բացասական քայլ դիտարկել, քանի որ երկու երկրների ղեկավարները նոյեմբերին արդեն հանդիպել են G20-ի գագաթնաժողովի ժամանակ և հեռախոսազրույց են ունեցել փետրվարին»,- ասել են Սպիտակ տան ներկայացուցիչները: