տուն Քաղաքական Միջազգային Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ն տապալել է մարիխուանայի դեմ պայքարը

Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ն տապալել է մարիխուանայի դեմ պայքարը

138
0

Barack-Obama_2633659b

Ճամայկացի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատասխանել է մարիխուանայի տարածման դեմ պայքարի վերաբերյալ հարցին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես միանգամայն վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կողմից որդեգրված այն ճանապարհը, թե թմրանյութերի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բանտային մեկուսացում, ամբողջությամբ հակաարդյունավետ էր», — ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքերով՝ ամբողջ երկիրը հետևում է երկու նահանգներում՝ Կոլորադոյում և Վաշինգտոնում մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու փորձին։

Միաժամանակ Օբաման նշել է, որ մարիխուանայի ամբողջական օրինականացումը այլընտրանք չի լինի թմրանյութերի դեմ գլոբալ պայքարին։