Ամերիկյան Fox News հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտնել է իր ամենամեծ սխալի մասին, որ թույլ է տվել նախագահի պաշտոնում:
«Երևի թե դա Լիբիա ներխուժման հաջորդ օրվա համար գործողությունների ծրագիր չունենալն էր. այդ պահին ես համարում էի, որ ներխուժումը ճիշտ քայլ է»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա նաև նշել է, որ իր գլխավոր ձեռքբերումն է համարում ԱՄՆ տնտեսությունը մեծ դեպրեսիայից փրկելը: