ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 23-ին Գուանտանամոյի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ելույթը տեղի կունենա տեղական ժամանակով առավոտյան 10.30-ին:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Գուանտանամոյի բանտը փակելու ծրագրի` պատրաստ լինելու մասին:
Նշվում է, որ բանտի փակումն էապես կնվազեցնի երկրի ծախսերը: