տուն Քաղաքական Միջազգային Օբաման Grammy-ի ժամանակ կոչ է արել միանալ կանանց դեմ բռնությունների պայքարին

Օբաման Grammy-ի ժամանակ կոչ է արել միանալ կանանց դեմ բռնությունների պայքարին

82
0

Barack-Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեսաուղերձ է հղել Grammy մրցանակաբաշխության մասնակիցներին և հեռուստադիտողներին՝ մշակույթի ներկայացուցիչներին կոչ անելով միանալ կանանց դեմ բռնությունների շարժմանը։

«Ձեզ հետ միասին մենք կկարողանանք փոխել մեր մշակույթը՝ վերջ դնելով կանանց դեմ բռնություններին։ Յուրաքանչյուր չորրորդ ամերիկուհին դառնում է բռնության առարկա իր սեփական տանը», — ասել է նա։

2014 թվականի հունվարից Օբաման ակտիվ աջակցում է ծրագրին, որն ուղղված է կանանց դեմ բռնություններն արմատախիլ անելուն։ Ներկայում այդ արշավը բավականին մեծ թափ է ստացել և ներառում է ոչ միայն ուսումնական հաստատությունները։