տուն Քաղաքական Միջազգային Օբաման գոհ է Sony-ի՝ սկանդալային «Հարցազրույց» ֆիլմը ցուցադրելու որոշումից

Օբաման գոհ է Sony-ի՝ սկանդալային «Հարցազրույց» ֆիլմը ցուցադրելու որոշումից

75
0

2014-11-26t152328z1lynxnpeaap0s4rtroptp4usa-obama

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գոհ է ԱՄՆ-ի մի քանի կինոթատրոններում «Հարցազրույց» ֆիլմը ցուցադրելու՝ Sony-ի որոշումից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:

«Նախագահը ջերմորեն ողջունում է Sony-ի՝ ֆիլմի ցուցադրությունը թույլատրելու որոշումը», — նշել է մամլո ֆարտուղար Էրիկ Շուլցը:

«Ինչպես մանրամասնել է, որ երկիրը հավատում է խոսքի ու գեղարվեստական ինքնարտահայտման ազատությանը», — հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Sony Pictures-ը թույլատրել է Դալասի մի քանի կինոթատրոններում ցուցադրել «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի նկատմամբ իրականացված մահափորձի մասին: