տուն Քաղաքական Միջազգային Օբաման գաղտնի հրաման է ստորագրել՝ Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի ընդլայնման մասին

Օբաման գաղտնի հրաման է ստորագրել՝ Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի ընդլայնման մասին

87
0

US-Soldaten in Afghanistan
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի շաբաթ առաջ գաղտնի հրամանագնր է ստորագրել, ըստ որի ընդլայնելու է Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը եւ նրանց թույլատրելու է այդ երկրի տարածքում անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

«Օբամայի հրամանը թույլ է տալիս ամերիկյան զորքերին՝ օպերացիաներ անցկացնել «Թալիբան» շարժման եւ այլ խմբավորումների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ զինվորականների եկ Աֆղանստանի իշխանությունների համար»,- նշում է հրատարակչությունը։

Բացի այդ հաղորդվում է, որ նախագահի հրամանը թույլ է տալիս օգտագործել ամերիկյան կործանիչներ, ռմբակոծիչներ, անօդաչու սարքեր՝ աֆղան զինվորականներին այդ գործողությունների ընթացքում օգնելու համար։

Տվյալ փաստաթուղթը երկարացնում է ԱՄՆ-ի ռազմական միսինան Աֆղանստանում առնվազն եւս մեկ տարով։