տուն Քաղաքական Միջազգային Օբաման և Օլանդը համաձայնել են, որ պետք է շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների...

Օբաման և Օլանդը համաձայնել են, որ պետք է շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը

152
0

iiiiiiiiiiiiiiiii

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ տեղի ունենած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, այդ թվում Ուկրաինայի հարավում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Կողմերը քննարկել են ուկրաինական ճգնաժամին առնչվող մի շարք հարցեր և ևս մեկ անգամ համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները պիտի գործեն այնքան ժամանակ, մինչև վերջինս չկատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Նախագահները կրկին ընդգծել են պաշտոնական Կիևին ֆինանսական օգնություն հատկացնելու կարևորությունը»,- նշված է մամլո հաղորագրությունում:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հունվարի 15-ին The Times օրաթերթում լույս տեսած իրենց համատեղ հոդվածում հայտարարել էին, որ կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Հեղինակները պատրաստակամություն էին հայտնել դիմակայել Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որը որակել են որպես ագրեսիվ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Դոնբասում ստեղծված ծանր ռազմական դրությունը, ըստ փորձագետների, ուկրաինական ճգնաժամի սկզբից մինչ օրս չէր ունեցել նմանօրինակ լրջություն եւ ստիպել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ստեղծված իրավիճակը որոշակիորեն լիցքաթափելու համար: