տուն Քաղաքական Միջազգային Օբաման և ընտանիքը մնացել են Սպիտակ տանը՝ այնտեղ տեղադրված ռումբի մասին ահազանգից...

Օբաման և ընտանիքը մնացել են Սպիտակ տանը՝ այնտեղ տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո

86
0

White House Security

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մնացել է իր աշխատավայրում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել տեղադրված ռումբի մասին ահազանգի մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի պատասխանատու Ջոշ Էրնեսթը: Հաղորդում է TASS գործակալությունը:

«Գիտեմ, որ նրան դուրս չեն բերել շենքից: Նա Սպիտակ տանն էր, բայց չգիտեմ` որտեղ», — ասել է Էրնեսթը` նշելով, որ չի խոսել այդ միջադեպի մասին նախագահի հետ:

Տեղեկացնենք, որ ամենօրյա ճեպազրույցը ընդհատվել էր ժամը 14:00-ին, երբ քաղաքային ծառայություններից մեկը ահազանգ էր ստացել Սպիտակ տանը տեղադրված ռումբի մասին: Լրագրողներն արագ տարհանվել էին, սակայն որևէ տարօրինակ բան չէր հայտնաբերվել:

Հայտնի է, որ Սպիտակ տանն է եղել նաև նախագահի ընտանիքը: