տուն Քաղաքական Միջազգային Օբաման երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի դեմ

Օբաման երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի դեմ

72
0

2FA6CE61-45BA-4793-962E-A16545C9AF20_mw1024_s_n

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 10-ին երկարաձգել է մեկ տարով Բելառուսի դեմ պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում էր հունիսի 16-ին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Սպիտակ տանը:

Կոնգրեսի անդամների ուղարկված ծանուցագրում ասվում է, որ «Բելառուսի կառավարության որոշ անդամների և որոշ անձանց գործողություններն ու քաղաքականությունը հարվածում են ժողովրդավարական գործընթացներին և ինստիտուտներին»: Այդ ամենն, ըստ ամերիկացի նախագահի, վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանն ու Միացյալ Նահանգների արտաքին քաղաականությանը:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոյի իշխանության դեմ պատժամիջոցները սահմանվել էին դեռ 2014 թվականին Ջորջ Բուշի վարչակազմի կողմից: