ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպել է տիբեթցի հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այսպես կոչված «աղոթքի նախաճաշի» ընթացքում Վաշինգտոնում ամերիկացի ղեկավարը Դալայ Լամային «լավ ընկեր» է համարել:
«Նա լավ օրինակ է, թե ինչ է նշանակում ազատություն և արժանապատվություն քարոզել բոլոր մարդկանց համար», — նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Ավելի վաղ պաշտոնական Պեկինը դատապարտել էր տիբեթցիների առաջնորդի հետ Օբամայի նախատեսված հանդիպումը:
Հատկանշական է, որ Սպիտակ տունը զերծ է մնացել հանդիպմանը պաշտոնական կարգավիճակ հաղորդելուց: