տուն Քաղաքական Միջազգային Օբաման չի հանդիպի Հասան Ռուհանիի հետ

Օբաման չի հանդիպի Հասան Ռուհանիի հետ

85
0

4

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միավորված ազգերի կազմակերպության 70-րդ նստաշրջանի ժամանակ մտադիր չէ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Մենք որևէ ծրագիր չունենք նախագահ Ռուհանիի հետ հանդիպման վերաբերյալ և չենք էլ ակնկալում», — ասել է Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Հիշեցնենք, որ Ռոդսը նաև հայտնել է, որ երկուշաբթի օրը նախատեսված է Օբամա — Պուտին հանդիպումը, որը տեղի կունենա ռուսական կողմի նախաձեռնությամբ: