տուն Քաղաքական Միջազգային Օբաման չեղյալ է հայտարարել այցելությունը դեպի Թաջ Մահալ

Օբաման չեղյալ է հայտարարել այցելությունը դեպի Թաջ Մահալ

60
0

barack-obama-india-visit-security-measures

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հնդկաստան կատարելիք պետական այցի ժամանակ չի այցելի Թաջ Մահալ հայտնի դամբարան: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Օբաման և նրա կինը՝ Միշելը պատրաստվում էին եռօրյա այցի վերջին օրը՝ հունվարի 27-ին այցելել Ագրա քաղաքում գտնվող հայտնի տեսարժան այդ վայրը:

Հնդկաստանի իշխանությունները հարյուրավոր անձանց էին վարձել կառույցի շրջակայքը տեսքի բերելու և ամերիկացի նախագահի այցին նախապատրաստելու համար:

Սակայն հնդկական պաշտոնյաներին հայտնի է դարձել, որ Օբաման կրճատել է իր այցի տևողությունը, որպեսզի մեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ հունվարի 23-ին մահացել է Աբդալլահ թագավորը: