ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ քննարկել է արևմտյան կիսագնդում զիկա վիրուսի տարածման հարցը, հաղորդում է Reuters-ը:
«Երկու երկրների ղեկավարները կարևորել են համատեղ ջանքերի գործադրումը՝ գիտելիքները խորացնելու, հետազոտությունները զարգացնելու և վիրուսը վերահսկելու համար ավելի լավ պատվաստանյութեր և այլ տեխնոլոգիաներ ստեղծելու ուղղությամբ»,- ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ զիկա վիրուսի բազմաթիվ դեպքեր են գրանցվել Լատինական Ամերիկայում: Այն արդեն տարածվում է նաև Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Վիրուսը հաստկապես վտանգավոր է հղի կանանց համար: