ԱՄՆ նախագահ Օբաման սեպտեմբերի 17-ին նշվող Քաղաքացիության օրվա առթիվ իր հեռուստաելույթում ներգաղթյալներին ակտիվորեն քաղաքացիություն ստանալու կոչ է արել, հաղորդում է Associated Press-ը: «Եթե դուք քաղաքացիություն ստանալու իրավունք, ապա այդ գործընթացը սկսեք այսօր: Միացեք մեզ: Մենք միասին Ամերիկան ավելի կհզորացնենք»:
Հրատարակության համաձայն, ներկայում ԱՄՆ-ում հաշվվում է շուրջ 13,3 մլն օրինական ներգաղթյալ, որոնցից 8,8 մլն-ը` քաղաքացիություն ստանալու իրավունք ունի: