տուն Լուրեր «Ո՛չ»՝ Վարդան Պողոսյանի ելույթի ժամանակ

«Ո՛չ»՝ Վարդան Պողոսյանի ելույթի ժամանակ

69
0

voch

Երեւանում մեկնարկել է «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկումը: Քննարկմանը մասնակցում են ներկայացուցիչներ քաղաքական ուժերից: Ինչպես հայտնում է Araratnews.am-ը, քննարկմանը ներկա է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաեւ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Քննարկմանը մասնակցում են նաեւ որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության որոշ անդամներ: Վերջիններս մինչ քննարկման մեկնարկը ներկաներից մի քանիսին բաժանեցին «Ո՛չ»-ի թերթիկներ: Նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այստեղ է, որպես ՀՀ քաղաքացի, եւ ներկաներին բաժանելով թերթիկներ՝ նպատակ ունի մեկ անգամ եւս իրազեկել իրենց նպատակների մասին: Ի դեպ, երբ Վարդան Պողոսյանը սկսեց ներկայացնել Սահմանադրական փոփոխությունների նպատակը, «Ոչ»-ի կողմնակցիները բարձրացրեցին իրենց «Ո՛չ»-երը:

Այլ մանրամասներն՝  ավելի ուշ: