տուն Քաղաքական Միջազգային Նյույորքյան թանգարաններն արգելում են սելֆիների համար նախատեսված մոնոփոդերի օգտագործումը

Նյույորքյան թանգարաններն արգելում են սելֆիների համար նախատեսված մոնոփոդերի օգտագործումը

78
0

satechi-smart-selfie-extension-monopod-12

Նյու Յորքի որոշ թանգարաններում կարգելեն սելֆիներ անելու համար մոնոփոդերի՝ բջջային սարքերի համար երկարաթև բռնակի օգտագործումը։ Այս մասին հաղորդում է CBS New York-ը։

Թանգարանների ներկայացուցիչները պնդում են, որ մոնոփոդերը իրական վտանգ են ներկայացնում ինչպես նրա տերերի, այնպես էլ արվեստի գործերի համար։ Մոնոփոդերի կիրառումն արգելված է այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են Կուպեր-Հյուիթի դիզայնի և Ժամանակակից արվեստի թանգարանները։ Նշվում է, որ Մետրոպոլիտեն թանգարանը նույնպես քննարկում է այդ հարցը։