տուն Սպորտ Նյուքասլի՝ քաղցկեղից բուժված ֆուտբոլիստը նորից շարք է վերադարձել

Նյուքասլի՝ քաղցկեղից բուժված ֆուտբոլիստը նորից շարք է վերադարձել

61
0

241800

Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Փարդյուն հաղորդել է, որ թիմի կիսապաշտպան Խոնաս Գուտյերեսը կարող է հիմնական կազմ վերադառնալ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Քիմիաթերապիայի կուրս անցած և քաղցկեղից բուժված խաղացողը դեկտեմբերի 22-ին վերսկսել է մարզումները:

Հիշեցնենք, որ Գուտյերեսը «Նյուքասլի» կազմում հանդես է գալիս 2008թ.-ի ամառվանից: Այս տարվա սեպտեմբերին նրա մոտ ուռուցքային հիվանդություն էր ախտորոշվել: Նա Արգենտինայի հավաքականի կազմում 22 հանդիպում է անցկացրել:

«Չեմ կարծում, որ նա կվերադառնա սուրբծննդյան շրջանում, սակայն հունվարի վերջին կամ փետրվարին մենք կքննարկենք այդ հարցը», — նշե է Փարդյուն: