Նյու Յորք նահանգի իշխանությունները, որոշել են անջատել նահանգային նշանակության շինությունների լուսավորությունը, որպեսզի չխանգարեն չվող թռչուններին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Վառ լուսավորված շինությունները, ըստ մասնագետների, գրավում են թռչուններին, որոնք էլ սատկում են՝ բախվելով դրանց։ Միգրացիոն ուղիների վրա գտնվող Նյու Յորք նահանգում լուսավորության անջատումն իրականացվում է գարնանը և աշնանը։ Այդ ժամանակ չվող թռչունները շատ հաճախ կողմնորոշվում են աստղերով։ Սակայն վառ լուսավորությունը շեղում է թռչուններին և թյուրիմացության մեջ գցում։
Ըստ ամերիկացի մասնագետների՝ ամեն տարի այդ խնդիրներից սատկում է մեկ միլիարդ թռչուն։ Լուսավորությունը կանջատվի ժամը 23։00-ից մինչև լուսաբաց։