ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման կարևորևությունը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։