Երեկ երերկոյան Նյու Յորքն ու արվարձանները կապող գնացքը բախվել է մեքենայի հետ և այրվել։ Այս պահին հայտնի է առնվազն 7 մարդու զոհվելու մասին, ավելի քան 12 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է NBC-ն։
Գնացքը բախվել է Jeep Cherokee մեքենայի հետ՝ այն քարշ տալով մոտ 10 մետր։ Բախումից հետո այրվել է գնացքի առաջին վագոնը։
Մահացել է մեքենայի վարորդը և գնացքի 6 ուղևոր։ Որոշ տեղեկություններով՝ գնացքում եղել է 800 մարդ, որոնք տարհանվել են։
Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը մեքենայի վարորդն է, ով անտեսել է ճանապարհային արգելքները։