Նյու Յորքում վաճառքի է հանվել «Կնքահայր» ֆիլմի հերոսների տունը, որում ապրել է Կորլեոնե ընտանիքը: Այն վաճառվում է 2,9 լն դոլարով:
2012 թվականին 5 ննջասենյակ և 7 լոգարան ունեցող տունն ամբողջությամբ վերանորոգվել էր: Մինչև 1972 թվականն այն սովորական տուն էր, սակայն Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմից հետո, որի նկարահանումների մի մասն իրականացվել էր նյույորքյան այս առանձնատանը, այն շատ հայտնի դարձավ:
Ներկայիս տերերը տունն այնպես են վերանորոգել, ինչը թույլ է տվել ստանալ այն նույն ինտերյերը, որը կար ֆիլմը նակարահանելու ժամանակ: