Sotheby’s աճուրդների տունը ավելի քան 116 հազար դոլարով վաճառել է 1915 թվականին արտադրված Krug շամպայնը: Աճուրդը կայացել է Նյու Յորքում:
France Presse գործակալության հաղորդմամբ` աճուրդի այն մասնակիցը, որն ամենաբարձր գինն է առաջարկել, շամպայնից բացի, չորս հոգու համար ուղևորություն է շահել դեպի Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Շամպան նահանգ: