տուն Լուրեր Նյու Յորքի իշխանությունը փնտրում է պայթյունի հեղինակին

Նյու Յորքի իշխանությունը փնտրում է պայթյունի հեղինակին

114
0

ֆսֆ

Իրավապահ մարմիններն ուսումնասիրում են տեսահսկող խցիկների տեսագրությունները, որոնք կարող էին ֆիքսել Նյու Յորքի պայթյունի ենթադրյալ կազմակերպչին:

Հիշեցնենք, որ Մանհեթենի կենտրոնում պայթյունը տեղի Է ունեցել շաբաթ օրը՝  տեղի ժամանակով մոտավորապես ժամը 20:30­ին,  Չելսի թաղամասում, որտեղ գտնվում են բազմաթիվ հայտնի ռեստորաններ, բարեր եւ խանութներ:

Պայթյունի հետևանքով տուժել է 29 մարդ, և բոլորը հիվանդանոցից դուրս են գրվել: Ավելի  ուշ  դեպքի վայրից ոչ հեռու իրավապահ մարմինները հայտնաբերել են կասկածելի սարք, որը տեղափոխվել է դեպքի վայրից և այժմ ուսումնասիրվում է մասնագետների կողմից՝  հաղորդում Է TASS-ը: