Նյու Յորքում ամենահայտնի երկնաքերը՝ 102 հարկանի Empire State Building-ը, երեկ երեկոյան լուսավորվել է Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով՝ ի նշանավորումն Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ այցի։ Ինչպես տեղեկացրել է շենքի ղեկավարությունը՝ լուսավորումը կմնա մինչև այցի ավարտը։
Ուիլյամն ու Քեյթը ժամանել են նախօրեին։ Նրանք իջևանել են Carlyle հյուրանոցում, որում ժամանակին մնացել է Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան։ Մինչև նրանց ժամանումը հյուրանոցի շրջակայքը զարդարվել է Մեծ Բրիտանիայի դրոշներով։ Լրագրողների հետ զրույցում նյույորքցիներից շատերը նշել են, որ իրենք հատկապես ցանկանում են զրուցել Դքսուհի Քեյթի հետ։