Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի երկաթուղային կայարանում հայտնաբերված սարքը պայթել է այն վնասազերծելու գործողության ժամանակ: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Քրիս Բոլուեյջը, հերքելով ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, թե իրավապահ մարմինները ստուգիչ պայթյուն են իրականացրել:
Քաղաքապետի խոսքով` այն 5 տարրից բաղկացած սարք է եղել: Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սակրավոր ռոբոտը մոտեցել է պայուսակին այն ուսումնասիրելու համար: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու տղամարդ կասկածելի իր են գտել, որի մասին հաղորդել են ոստիկանությանը:
Գնացքների երթևեկությունը դադարեցվել է, կայարանից տարհանվել են մարդիկ: