ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում կայացել են նախնական ընտրությունները՝ փրայմերիզները:
Նախագահի հանրապետական թեկնածուներից հաղթել է Դոնալդ Թրամփը, որը ստացել է ձայների 35.2%-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Օհայոյի նահանգապետ Ջոն Կեյսիչը 15.9%-ով: Թեդ Կրուզը 11.6%-ով երրորդն է:
Դեմոկրատական կուսակցության թեկնածուներից Նյու Հեմփշիրում հաղթել է Բեռնի Սանդերսը` ստանալով ձայների 60%-ը: Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստացել է քվեների 38.4%-ը:
2016 թվականի հուլիսին դեմոկրատներն ու հանրապետականները կանցկացնեն կուսակցական համագումարներ, որոնց ժամանակ կընտրվեն կուսակցական թեկնածուներ, իսկ նախագահի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին: