տուն Լուրեր Նվազագույն կենսաթոշակը լինելու է բարձր պարենային աղքատության գծից. Մեսրոպ Առաքելյան

Նվազագույն կենսաթոշակը լինելու է բարձր պարենային աղքատության գծից. Մեսրոպ Առաքելյան

183
0

ՀՀ կառավարության  ծրագրում ընդգրկված է կենսաթոշակաները բարձրացնելու վերաբերյալ նոր նախագիծ:  2019 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80 հազար կենսաթոշակառուի թոշակ կբարձրացնա ՝ 16 հազար դրամից դարձնելով 25 հազար 500 դրամի: Այս մասին հայտնեց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:  araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում Առաքելյանը մանրամասնեց, որ  մշակվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն դրվել է հանրային քննարկման:

Վերջինս կարևորելով  խնդիրը՝ նշել է, որ կենսաթոշակների խնդիրն առաջնայիններից է Հայաստանում, քանի որ մոտ 500 հազար կենսաթոշակառու ունենք, որոնց կենսաթոշակը ցավոք չենք կարող համարել արժանապատիվ:

«Կառավարության առաջնահերթություներից է անել առավելագույնը այդ խնդիրն աստիճանաբար լուծելու համար»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց  Մեսրոպ Առաքելայնը:

Ըստ նրա՝ Հայաստանում կենսաթոշակները բևեռացված են: Նվազագույն կենսաթոշակն այսօր 16 հազար դրամ է, միջինը՝ 42 հազար:

Վարչապետի խորհրդականը նշեց, որ հնարավոր չէր միանգամից բոլոր կենսաթոշակառուների թոշակը բարձրացնել, այդ իսկ պատճառով առաջնահերթություն է համարվել նվազագույն կենսաթոշակ ստացողներինը: Եվ պնդեց, որ այդուհանդերձ կարևոր բարեփոխում է կատարվում: Ընդ որում, նվազագույն կենսաթոշակը կառավարության նախատեսվող որոշմամբ լինելու է բարձր պարենային աղքատության գծից, որն այս պահին կազմում է 23 հազար 300 դրամ: Դրանով արձանագրում ենք, որ ծայրահեղ աղքատ կամ պարենային աղքատ կենսաթոշակառու Հայաստանում չի լինելու: