տուն Լուրեր Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացած դատավճռով իմ վրա արյան դատավճիռ չի եղել

Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացած դատավճռով իմ վրա արյան դատավճիռ չի եղել

108
0

Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացած դատավճռով իմ վրա արյան դատավճիռ չի եղել: Այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես գիտեք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Մարտի մեկի գործով որոշումների հրապարակումը, և կարծում եմ՝ այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008 թվականի Մարտի մեկին նախորդ իշխանությունների արածը սկզբից մինչև վերջ շինծու է, և ես կարծում եմ, որ իրական պատկերը բացահայտված է»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց. «Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել է, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով քաղաքական պրոցեսների մեջ»: