տուն Լուրեր Նուրսուլթան Նազարբաևը երգ է գրել և տեսահոլովակ թողարկել

Նուրսուլթան Նազարբաևը երգ է գրել և տեսահոլովակ թողարկել

135
0

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երգ է հորինել հայրենիքի մասին և դրա հիման վրա տեսահոլովակ նկարել։

Նուրսուլթան Նազարբաևի տեսահոլովակը երեքշաբթի հայտնվել է քաղաքական գործչի Instagram–ի էջում և աննախադեպ դիտումներ է հավաքում։

Ամբողջ տեսանյութի ընթացքում երգող նախկին նախագահը զբոսնում է դաշտում։ Պրոֆեսիոնալ կատարողները ձայնակցում են նրան։

Ղազինֆորմ գործակալության տվյալներով` Նազարբաևը այդ երգի խոսքերի հեղինակն է, որում խոսվում է Ղազախստանի գեղեցկության, հայրենիքի հանդեպ սիրո մասին, իսկ երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալթինբեկ Կորազբաևը։

Տեսանյութը՝ այստեղ: