տուն Լուրեր «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը

117
0

harutyunyan_serob_razmiki.thumb

«Նուբարաշեն» ՔԿՀ պետ  է նշանակվել  արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը:  Այս մասին   Araratnews.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արդեն նախկին պետի լիազորությունները դադարեցվել էին դեռ մայիսի 3-ից, իսկ հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել էր նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա: