Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելու ժամանակ տուժել է 18 մարդ: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ երեկվա բախումների հետեւանքով 7 մարդ դիմել է բուժօգնության համար, նրանցից 3-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նստացույցը ցրելիս 11 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:
Տուժածները հիմնականում ստացել են կոտրվածքներ, սալջարդներ, քերծվածքներ: Բարեբախատաբար, կյանքին վտանգ սպառնացող հիվանդ չկա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: