Այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ցույց- երթ էին կազմակերպել` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Նրանց միացել էին նաև Աժ պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Բողոքող խմբին էին միացել նաև «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները:
Ցուցարարները «Ոչ թալանին» վանկարկումներով անցան Սայաթ- Նովա և Աբովյան փողոցներով ու նստացույց կազմակերպեցին Հանրապետության հրապարակում:
Այնուհետև կրկին երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: