Մարտի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Աղետների բժշկության կենտրոններում, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի, Կոտայքի մարզի Հրազդան ՋԷԿ-ի հատուկ հրշեջ և Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Ալեքսանյանին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Կարեն Մաղաքյանին և Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Կորյուն Փիրումյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Երևան քաղաքի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Գուրգեն Զաքարյանին` փ/ծ մայորի կոչում: