ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։ Այս մասին տեղեկանում են ՔԿԾ-ից:
Ա․ Մխոյանը շնորհավորելով ծառայողներին՝ մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու: «Ծառայեք նվիրումով և մեծ պատասխանատվությամբ՝ բարձր պահելով ծառայողի պատիվն ու արժանապատվությունը»,- ավարտեց իր խոսքը Ծառայության պետը։