տուն Լուրեր Նռնակի պայթյունից տուժած երեխայի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական

Նռնակի պայթյունից տուժած երեխայի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական

155
0

Untitled

Տեղեկություններ ստանալու համար օրեր առաջ Նոր Նորքի բնակարաններից մեկում նռնակի պայթյունի հետևանքով տուժած երեխայի առողջական վիճակի մասին ˋ Araratnews.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի «Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք»-ի ղեկավար Աննա Չոբանյանի հետ:

«Վիճակն առայժմ շարունակում է մնալ ծանր: Վիրահատությունից հետո երեխան եկել է գիտակցության,  արհեստական շնչառությունը հանվել է, բայց վիճակը շարունակում է մնալ կրիտիկական, որովհետև կա ինֆեկցիայի և երիկամային անբավարավածության ռիսկ: Ներկայումս երեխան գտնվում է երիկամային անբավարավածության փուլերից մեկում, եթե այս վիճակը հաղթահարվի, ապա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնա»,-մեզ հետ զրույցում ասաց Աննա Չոբանյանը:

 

Վարդուհի Ստեփանյան