Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նա նշեց, որ լրջագույն, ծանր եւ երարատեւ վիրահատություն է կատարվել, այժմ հիվանդի վիճակը կայուն ծանր է: Իսկ թե հետագայում ինչ հետք կթողնի այս միջադեպը երեխայի վրա, Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ որեւէ բան չեն կարող ասել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: