տուն Լուրեր Նռնակ է կախված եղել դռան փականից

Նռնակ է կախված եղել դռան փականից

93
0

IMG_8401-12162-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Հունվարի 20-ին, ժամը 06.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ:

Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: