տուն Լուրեր Նրանք հիմա նախնական թեստավորման փուլում են

Նրանք հիմա նախնական թեստավորման փուլում են

118
0

7E2FDB80-B02B-49E8-89A0-FB94DE7D0064_cx0_cy17_cw0_mw1024_s_n_r1

Մովսես Հակոբյանի՝ նոր պաշտոնում նշանակումը առավելապես կապված է Սեյրան Օհանյանի հետ: Նման կարծիք Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Սեյրան Օհանյանին, ըստ էության, պատրաստվում են փոխարինել Մովսես Հակոբյանով: Սեյրան Օհանյանն էլ, հնարավոր է, հետագայում ստանձնի «Հանրապետական կուսակցության» առաջնորդի դերը կամ վարչապետի պաշտոնը: Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կտեղաբաշխվեն բոլոր այդ պաշտոնները: Մի բան հստակ է՝ նրանք հիմա գտնվում են նախնական թեստավորման փուլում: Այդ փուլից հետո էլ ամեն ինչ կորոշվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, ոՍերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ:

 

Լուսանկարը՝ Ֆոտլուրի