տուն Լուրեր Բլոգ Նրանց հեշտ գործ չի սպասվում, բայց հավատում եմ՝ կհաղթահարեն. Հրանուշ Խառատյան

Նրանց հեշտ գործ չի սպասվում, բայց հավատում եմ՝ կհաղթահարեն. Հրանուշ Խառատյան

110
0

Ես շատ ուրախ եմ երիտասարդների այսօրվա նշանակումների համար, կրթված, եռանդուն, սովորելու պատրաստ, չմեծամտացած, ճկուն, ՛՛այլ աշխարհների՛՛ և մշակույթների հետ հաղորդակցված, ֆորմալ ՛՛վերնախավում՛՛ չճահճացած, փողոցային և կաբինետային հեղափոխության դպրոցում փորձված, չկոտրված, չխոնարհված, համարձակ, ազատ ՛՛էգո՛՛յով, հասարակությունից դեռևս չկտրված, հասարակությանը անցյալի պարտքեր չունեցող, հասարակական վստահության մեծ վարկով … : Նոր սերունդ են, սովորել են կոլեկտիվ կառավարման արվեստին, կհաղթահարեն: Թարմություն կբերեն Հայաստանի կառավարման թե ծրագրային, թե մեթոդական, թե հաղորդակցման խնդիրներում: Թիմով կարող են ռեֆորմիստներ լինել: Նրանց դեռևս ծանր առճակատում է սպասվում ԱԺ-ի հետ աշխատանքում՝ ՀՀԿ-ի կոշտ ընդդիմության պայմաններում, բայց հույս ունեմ, որ սա ավելի կհղկի նրանց պատրաստվածությունը, ստիպված կլինեն իրենց վրա ավելի շատ աշխատել: Նրանց դժվար է պատկերացնել խաղատների և ռեստորանային քեֆերի մշակույթում:

Սա, իհարկե, Հայաստանի անկախացման առաջին ՛՛գերագույն խորհուրդը՛՛ և նրանց ձևավորած կառավարությունը չէ, որը փորձի բացարձակ բացայակության պայմաններում բազմաթիվ և բոլորովին անակնկալ հարցեր պիտի հընթացս լուծեր, պատերազմի, քայքայված տնտեսության, օրենքների բացակայության իրավիճակում: Հիմա շատ իրավական և վարչական հարցեր լուծված են:

Կարծում եմ նրանք գիտակցում են իրենցից ակնկալիքների աստիճանը, բայց շատ կուզենայի, որ դրանց ծավալից չվախենան:

Կարծում եմ նաև, որ շատ դժվար խնդրի առաջ է կանգնելու Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նոր նախարարը: Այս փուլում նոր իշխանության ողնաշարը, իմ կարծիքով, արդարադատության նախարարությունն է: Առաջին հերթին՝ դատարանը:

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից